Ցավալի և աններելի է, որ մի խումբ սրբազաններ նստեցին այն մարդու կողքին, որը շարունակ վիրավորել է Վեհափառին, հայհոյել հոգևորականներին և նույնիսկ բանտարկել նրանց եղբայրներին։ Այս ամենին ականատես լինելով՝ նրանք պետք է կանգնեին Վեհափառի կողքին, բայց փոխարենը ընտրեցին դավաճանության ուղին՝ միանալով Նիկոլի սրբապիղծ ընթացքին։
Բնորոշել ավելի ճիշտ, քան հայր Ասողիկը, թերևս դժվար կլինի․
«Ամենայն խստությամբ դատապարտում եմ ուխտադրուժ և նենգադավ Սրբազան Հայրերին, ովքեր այսօր հանդես եկան իրենց բարձր կոչմանն ու աստիճանին անվայել և կանոնազանց ընթացքով։ … Հիմա ինչպե՛ս նայեմ նրանց երեսին... Իմ անվերապահ հավատարմությունը՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և Ամենայն Հայոց Հայրապետին»։
Հ.Գ. Անհապաղ կարգալուծություններ պետք է հետևեն։
Փայլակ Չոբանյան